Բանվոր
MTK CJSC
Նկարագրություն
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հրավիրում է աշխատանքի բանվորների՝ արտադրամասում աշխատելու համար։
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքների և նյութերի ճիշտ տեղադրում, տեղափոխում, բարձում և բեռնաթափում,
- Աջակցել արտադրական գործընթացների կազմակերպմանը,
- Պահպանել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնները,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Կարգապահություն և պարտաճանաչություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մանրուքների նկատմամբ ուշադիրություն,
- Արագաշարժություն և ֆիզիկական աշխատունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Դիմողները ցանկալի է լինեն Աբովյան քաղաքի կամ մոտակա տարածքի բնակիչներ:
Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը կամ զանգահարել 055-05-71-01 հեռախոսահամարին։
«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։
«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։
Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։
Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։
Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։
Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝
• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,
• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,
• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),
• այրիչներ և կաթսաներ,
• գազի փականներ,
• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,
• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,
• գազի ձայնաազդանշանային սարքեր,
• զոդման էլեկտրոդներ,
• կալցիումի կարբիդ։
Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝
• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,
• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,
• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։
Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։