Առաջխաղացման բաժնի համակարգող / մենեջեր
Alpha Food Service
Նկարագրություն
Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և ստեղծագործ մասնագետի, ով կզբաղվի Ընկերության և ներկայացվող բրենդների առաջխաղացման նախագծերի պլանավորմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ, SMM ակտիվությունների կառավարմամբ, ինչպես նաև դիզայնի և վիզուալ հաղորդակցության աշխատանքների համակարգմամբ։
Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով կարող է տեսնել նախագիծն ամբողջությամբ՝ հասկանալ նպատակը, առաջարկել լուծումներ, պլանավորել աշխատանքները, համակարգել ներգրավված մասնագետներին և գործընթացը հասցնել վերջնական, որակյալ արդյունքի։
Պարտականություններ
- Մասնակցել ընկերության տարեկան և եռամսյակային առաջխաղացման պլանների մշակմանը և ապահովել դրանց իրականացումը։
- Կառավարել միաժամանակ մի քանի առաջխաղացման նախագիծ՝ վերահսկելով ժամկետները, ռեսուրսները և վերջնական արդյունքները։
- Համակարգել վաճառքի, կատեգորիաների կառավարման և այլ թիմերի հետ համատեղ իրականացվող առաջխաղացման նախագծերը։
- Կազմակերպել ցուցահանդեսներ, դեգուստացիաներ, վարպետաց դասեր, բրենդային ակտիվացումներ և այլ մասնագիտական միջոցառումներ։
- Համակարգել գովազդային ընկերությունների, տպագրատների և առաջխաղացման այլ նյութերի արտաքին մատակարարների հետ աշխատանքները։
- Պլանավորել և համակարգել Ընկերության և բրենդների SMM ռազմավարությունն ու կոնտենտը։ Վերահսկել առաջադրանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
- Համակարգել առաջխաղացման նյութերի, վիզուալ կոնցեպտների ու դիզայնի մշակման/իրականացման աշխատանքները՝ ապահովելով բրենդային միասնական ոճը։
- Վերահսկել թվային և տպագիր նյութերի որակն ու տեխնիկական համապատասխանությունը։
- Հետևել շուկայի և թվային հաղորդակցության միտումներին, վերլուծել արդյունքները և առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Adobe Photoshop, Illustrator, InDesign ծրագրերի իմացություն, Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թվային և տպագիր նյութերի պատրաստման փորձ,
- Բրենդային ինքնության և վիզուալ կոմունիկացիայի սկզբունքների իմացություն,
- Կոմպոզիցիայի, գույնի, տիպոգրաֆիայի և վիզուալ հիերարխիայի լավ ընկալում,
- Ստեղծագործական մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր ճշգրտություն,
- Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Հայերենի գերացազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Ժամանակակից AI դիզայնի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։