
Գրասենյակի աշխատակցուհի
LikeNET
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior
Industry:
Administrative, Clerical
Նկարագրություն
Մենք փնտրում ենք գրասենյակի աշխատակցուհի։
Պարտականություններ՝
- Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Ապրանքների տեղաշարժման փաստաթղթային վարումը պահեստների միջև,
- Պահեստի ներքին շարժի ձևակերպում,
- Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Համագործակցում հաշվապահության թիմի հետ,
- Պայմանագրերի կազմում, ստուգում և արխիվացում
- Անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ՝
- Տարիքը`20-40տ․,
- Սեռը`իգական,
- Բարձրագույն կրթություն,
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի, E-invoicing և MS Office փաթեթի պարտադիր իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
Մեր ապագա թիմակցին այսպիսին ենք պատկերացնում՝
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կազմակերպված և ճշտապահ,
- Պատասխանատվության զգացում,
- Որոշումներ կայացնելու ունակություն և ազնվություն,
- Սովորելու ցանկություն,
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Խնդիրներին արագ արձագանքելու կարողություն,
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Հասցե - ՀՀ՝ ք․ Երևան, Նոր Նորք 1-ին զանգված, Ջուղայի 8/1
- Աշխատանքային գրաֆիկ` 6 օրյա,
- Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00,
- Լրացուցիչ տեղեկությունները աշխատանքի մասին կտրամադրվի հարցազրույցի ժամանակ
- Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) մեր էլ. Հասցեին՝ CV-ի ֆայլը անվանելով ձեր անուն ազգանունով։
Company օverview
Address
Erevan NorNorq Juxayi 8/1
Website
«Լայքնետ» ընկերությունը գործունեություն ծավալելու արտոնագիր ստացել է 2014 թվականին:
Գործունեությունը սկսելով փոքրաթիվ կազմով՝ ընկերությունը իր առջև նպատակ է դրել հստակ որոշված ժամանակահատվածում ապահովել կայուն ցանց Հայաստանի Հանրապետության մարզերում: Առաջին բազային կայանը տեղադրվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 2016թ.-ին Մեզ են միացել Արագածոտնի և Կոտայքի մարզերը, իսկ 2018թ.-ին Լոռու և Սյունիքի մարզերը: Ընկերությունը շարունակում է ընդլայնել ոչ միայն ցանցը, այլև բաժանորդներին տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և կազմակերպչական կառուցվածքը: Կազմակերպության երկարաժամկետ ծրագրերի հիմքում բաժանորդներին ընձեռնվող հնարավորությունների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: Աշխատանքներ են տարվում ցանցում կայուն որակ ապահովելու և մարդկային ռեսուրսների ներգրավման ակտիվ քաղաքականության մշակման ուղղությամբ: Այս ամենի վառ ապացույցներն են 2019թ.-ից սկսած նախկին FTP մալուխով կառուցված ցանցը օպտիկամանրաթելային մալուխով ցանցի վերափոխմանն ուղղված աշխատանքները և հետզհետե անցումը GPON տեխնոլոգիայով աշխատող ցանցի: 2019թ.-ի Օգոստոսից Մեր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու ինտերնետային հեռուստահեռարձակման ծառայությունից: Ընկերության ծառայությունների մեջ ներառվում է նաև անվտանգության համակարգերի տեղադրում: Ներկայումս «Լայքնետ» ընկերությունը սպասարկում է հազարավոր բաժանորդների վերոնշյալ հինգ մարզերում և նախատեսում է ընդլայնել GPON կառուցվածքային ցանցը ամբողջ հանրապետության տարածքում: «Լայքնետ» ընկերությունը չի առաջնորդվում միայն կատարված ծախսերը վերադարձնելու սկիզբունքով. Մեզ համար հավասարապես` սոցիալական և անվտանգության խնդիր է փոքրաթիվ բնակչությամբ և ցածր սպառողական հնարավորությամբ ամենահեռավոր շրջաններում և սահմանամերձ գյուղերում անգամ հաղորդակցության ապահովումը:
See more