Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

LikeNET

Address: Erevan NorNorq Juxayi 8/1
Website: www.likenet.am
About Us
«Լայքնետ» ընկերությունը գործունեություն ծավալելու արտոնագիր ստացել է 2014 թվականին: Գործունեությունը սկսելով փոքրաթիվ կազմով՝ ընկերությունը իր առջև նպատակ է դրել հստակ որոշված ժամանակահատվածում ապահովել կայուն ցանց Հայաստանի Հանրապետության մարզերում: Առաջին բազային կայանը տեղադրվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 2016թ.-ին Մեզ են միացել Արագածոտնի և Կոտայքի մարզերը, իսկ 2018թ.-ին Լոռու և Սյունիքի մարզերը: Ընկերությունը շարունակում է ընդլայնել ոչ միայն ցանցը, այլև բաժանորդներին տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և կազմակերպչական կառուցվածքը: Կազմակերպության երկարաժամկետ ծրագրերի հիմքում բաժանորդներին ընձեռնվող հնարավորությունների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: Աշխատանքներ են տարվում ցանցում կայուն որակ ապահովելու և մարդկային ռեսուրսների ներգրավման ակտիվ քաղաքականության մշակման ուղղությամբ: Այս ամենի վառ ապացույցներն են 2019թ.-ից սկսած նախկին FTP մալուխով կառուցված ցանցը օպտիկամանրաթելային մալուխով ցանցի վերափոխմանն ուղղված աշխատանքները և հետզհետե անցումը GPON տեխնոլոգիայով աշխատող ցանցի: 2019թ.-ի Օգոստոսից Մեր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու ինտերնետային հեռուստահեռարձակման ծառայությունից: Ընկերության ծառայությունների մեջ ներառվում է նաև անվտանգության համակարգերի տեղադրում: Ներկայումս «Լայքնետ» ընկերությունը սպասարկում է հազարավոր բաժանորդների վերոնշյալ հինգ մարզերում և նախատեսում է ընդլայնել GPON կառուցվածքային ցանցը ամբողջ հանրապետության տարածքում: «Լայքնետ» ընկերությունը չի առաջնորդվում միայն կատարված ծախսերը վերադարձնելու սկիզբունքով. Մեզ համար հավասարապես` սոցիալական և անվտանգության խնդիր է փոքրաթիվ բնակչությամբ և ցածր սպառողական հնարավորությամբ ամենահեռավոր շրջաններում և սահմանամերձ գյուղերում անգամ հաղորդակցության ապահովումը:

Jobs at LikeNET

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to LikeNET page to receive notifications about vacancies posted by the company