
Լոգիստ
Exterior Group LLC
Նկարագրություն
Էքստերիեր գրուպ» ՍՊ Ընկերությունը փնտրում է լոգիստ:
Պարտականություններ
- Արտաքին շուկայի ուսումնասիրություն Հայաստանում և Հայաստանից դուրս
- Նոր տրանսպորտային ընկերությունների հետ կապերի հաստատում
- Նոր պատվիրատուների հետ կապերի հաստատում
- Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ պայմանագրերի կնքում
- Պատվիրատուների հայտերի կատարում
- Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ,
- Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով գնառաջարկի հարցում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին պատվիրատուի պատվերը լիարժեք ապահով կատարելու համար,
- Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ հետադարձ կապի պահպանում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ներմուծման և լոգիստիկայի բնագավառում առնվազն 2 տարի
- Պոտենցիալ գործընկերների (հաճախորդների) փնտրման և
հարաբերությունների կարգավորման փորձ - Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպված,արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)
- Համակարգչային ծրագրերի տիրապետում ( MS Office, Internet)
Հավելյալ նշումներ
Բժշկական ապահովագրություն
Ամենամյա աշխատավարձի վերանայում
Անվճար սնունդ
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: