Զոդող (Եռակցող)
Sahakyanshin LLC
Նկարագրություն
Հրավիրում ենք աշխատանքի փորձառու և պատասխանատու զոդողների (եռակցողների)՝ մեր նախագծերին միանալու համար: Կհամագործակցենք նաև աշխատուժ առաջարկող ընկերությունների հետ։
Պարտականություններ
- Իրականացնել մետաղական կոնստրուկցիաների, ամրանների և խողովակաշարերի զոդման (եռակցման) աշխատանքներ շինհրապարակում
- Նախապատրաստել մետաղական մակերեսները զոդման համար (մաքրում, կտրում, հարթեցում)
- Ընտրել համապատասխան եռակցման ռեժիմները և նյութերը (էլեկտրոդներ, գազեր)
- Խստորեն հետևել անվտանգության տեխնիկայի կանոններին և շինարարական ստանդարտներին
Պահանջներ
- Աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
- Ֆիզիկական լավ պատրաստվածություն և բարձրության վրա աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։