Զննման և անվտանգության համակարգերի սպասարկման ինժեներ
«ԿոնսԷլ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԿՈՆՍԷԼ» ընկերության սպասարկման թիմին անհրաժեշտ է ճարտարագետ, ով կմասնակցի սահմանային անցակետերում, օդանավակայաններում և այլ հատուկ նշանակության օբյեկտներում տեղադրված զննման և անվտանգության սարքավորումների սպասարկման, վերանորոգման և վթարային աշխատանքների կատարմանը։
Պարտականություններ
- Զննման և անվտանգության սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում,
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերացում, այդ թվում՝ վթարային կանչերի դեպքում,
- Սարքավորումների պարբերական ստուգումների և կանխարգելիչ տեխնիկական սպասարկման իրականացում,
- Տեխնիկական փաստաթղթերի, սարքավորումների սխեմաների և արտադրողներիի հրահանգների ուսումնասիրություն ու կիրառում,
- Համագործակցություն տեխնիկական թիմի այլ մասնագետների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էլեկտրատեխնիկա, էներգետիկա, էլեկտրոնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր կամ այլ հարակից տեխնիկական ուղղություններ),
- Տեխնիկական խնդիրներն ինքնուրույն հասկանալու և լուծելու կարողություն,
- Տեխնիկական սարքավորումների հետ անմիջական աշխատելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու և գործընկերների հետ համագործակցելու կարողություն,
- Նոր տեխնոլոգիաներ ուսումնասիրելու և տեխնիկական գիտելիքները զարգացնելու պատրաստակամություն,
- Կոկիկություն, կարգապահություն և պատասխանատու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
- Էլեկտրական, էլեկտրոնային, ավտոմատացման կամ արդյունաբերական սարքավորումների սպասարկման և վերանորոգման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի և/կամ ռուսերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի և արտադրողների հրահանգների հետ աշխատելու համար։
«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:
Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:
Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`
-
Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair
-
Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua
-
Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg
-
Չիլլերային համակարգեր - Climaveneta
-
Անվտանգություն - Rapiscan Systems
-
Լուսավորություն - Signify (Philips), GTV
-
Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar
Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`
-
Նախագծում
-
Սարքավորումների մատակարարում և տեղադրում
-
Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
-
Վերանորոգման աշխատանքներ