
ԶԻԼ-131 քարշակի տեխ.օգնության վարորդ
«Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ
Նկարագրություն
«Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ԶԻԼ-131 քարշակի տեխ.օգնության վարորդի։
Պարտականություններ
- քարշակման եղանակով տրոլեյբուսների տեղափոխում
- Երևանի ճանապարհների լավ իմացություն
- կատարել աշխատանքից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- E կարգի վարորդական իրավունք
- աշխատանքային փորձ 1-3 տարի
- կցորդիչով մեքենայի վարման հմտություններ
- 45-55 տարեկան
Հավելյալ նշումներ
Հերթափոխով /օր ու մեջ/
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 51 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 5 հատ «Ռենո», 12 «Շկոդա» և 34 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 35-40 միավոր շարժակազմ։