Զբոսավար-սրահի մենեջեր
TUSHPA Wine Cellar
Նկարագրություն
Սրահի մենեջեր / տուր գիդի թափուր պաշտոնի համար փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող աշխատակցի՝ թիմին միանալու նպատակով։
Պարտականություններ
- Հյուրերի ընդունում և ուղեկցում,
- Տուր-շրջայցերի կազմակերպում և անցկացում՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով,
- Գինիների ներկայացում,
- Սրահի ընդհանուր աշխատանքի վերահսկում՝ մաքրություն, սերվիս, կարգ ու կանոն,
- Կապ հաճախորդների հետ՝ հնարավոր հարցումների կամ բողոքների դեպքում,
- Աշխատակիցների գործառույթների համակարգում։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Աճի և զարգացման հնարավորություն,
- Հարմար աշխատանքային գրաֆիկ՝ ըստ պայմանավորվածության,
- Սնունդ և տեղափոխում դեպի աշխատավայր և հետ վերադարձ Երևան քաղաք։
Պահանջներ
- Բարձր հաղորդակցման հմտություններ և հյուրընկալ վերաբերմունք,
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի ազատ տիրապետում,
- Թիմում աշխատելու և առաջնորդելու կարողություն։
«Տուշպա» գինեգործարանը հիմնել է գինեգործ Միհրան Մանասերյանը 1992 թվականին։ Հայ գինեգործության ավանդույթները պահպանող ընտանեկան գործարանը կոչել ենք պատմական Տուշպա-Վան տարածքի անունով, որտեղից սերում են մեր նախնիները։ Մեր այգիներն ու գործարանը տեղակայված են Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արարատյան դաշտի սրտում, ուր հեռվում վեր է խոյանում բիբլիական Արարատը։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միհրանը ձեռք բերեց հողատարածք և 1992-ին հիմքից կառուցեց «Տուշպա»-ի գինեգործարանը: Երկրում բարդ իրավիճակ էր բոլորի համար, բայց Միհրանը հավատաց «Տուշպա»-ին և հաջողության հասավ: