
Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ
Nairi Insurance ILLC
Industry:
Administrative, Clerical, Legal, Insurance
Deadline:
11/22/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Not required, Junior
Նկարագրություն
Նաիրի ինշուրանս Ընկերությունը ավելի է ընդլայնում Զանգերի սպասարկման բաժինը, ուստի շարունակում ենք փնտրել նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող աշխատակցի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ ընտանիք։
Պարտականություններ
- Ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը,
- Նույնականացնել հաճախորդին,պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը,
- Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում,
- Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
- Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
- գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ. հասցեին:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։
Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: