Get our free app. It won't take up space on your device

Զանգերի կենտրոնի վաճառքի մասնագետ

Avanta

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline:
11/28/2025

Նկարագրություն

Ավանտան աշխատանքի է հրավիրում խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ վաճառքի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։

Հիմնական պարտականությունները

  • Սպասարկել մուտքային զանգերը՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական տեղեկատվություն,
  • Իրականացնել ելքային զանգեր գործող հաճախորդների բազայի հետ՝ ներկայացնելով նոր ծառայություններն ու ապրանքները,
  • Իրականացնել լիարժեք խորհրդատվություն,
  • Իրականացնել cross-selling և up-selling գործող հաճախորդների հետ,
  • Վաճառքի տվյալների մուտքագրում համակարգ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Սթրեսակայունություն և բազմախնդիր առաջադրանքներ կատարելու ունակություն,
  • Համակարգչային բազային գիտելիքներ,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
  • Վաճառքի հմտություններ և փորձ (ցանկալի է)։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Պարգևավճարների համակարգ,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • Առողջ աշխատանքային միջավայր,
  • Անվճար վերապատրաստում։
Company օverview
address
Address
ք․ Երևան, Հերացի 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
044412198

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media