
Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար
Tumanyan Shaurma
Նկարագրություն
Թումանյան Շաուրմա-ն փնտրում է Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար, ով կվերահսկի կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։
Պարտականություններ
- Համակարգել թիմի աշխատանքները։
- Հավաքագրել և վերլուծել զանգերի կենտրոնի զանգերի վիճակագրությունը և կազմել հաշվետվություններ։
- Կազմակերպել ուսուցման ծրագիր նոր աշխատակիցների և վերապատրաստման ծրագիր հին աշխատակիցների համար։
- Շաբաթական կտրվածքով կատարել աշխատակիցների գնահատում,
- Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/հաճախորդների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։
- Արդյունավետ համագործակցել Ընկերությունում գործող ստորաբաժանումների հետ։
- Վերահսկել Զանգերի կենտրոնի միջոցով օնլայն վաճառքները և դրա բաշխումը աշխատողների միջև։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Ղեկավարման հմտություններ և փորձ
- Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական հմտություններ և հաշվետվություններ կազմելու կարողություն
- MS Office-ի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գործունեության հասցե՝ Լենինգրադյան 1/1։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: