Զանգերի կենտրոնի օպերատոր (հաճախորդների սպասարկման մասնագետ)
Easy Deli
Նկարագրություն
Իզի Դելի-ն իր վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնին միանալու է հրավիրում ակտիվ և գրագետ աշխատակիցների։
Որպես վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնի օպերատոր ձեր հիմնական նպատակն է վարորդների և առաքիչների հարցումներին պատասխանելը և նրանց խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալը։
Պարտականություններ
- Պատասխանել վարորդների և առաքիչների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն վարորդներին և առաքիչներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները,
- Իրականացնել վարորդների և առաքիչների նույնականացում, բալանսների ստուգում, լիցքավորում,
- Հետևել ոլորտի փոփոխություններին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը առաքիչներին և վարորդներին,
- Մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար,
- Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Ակտիվություն և արագ սովորելու կարողություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Գրագետ և հարգալից խոսք,
- Հայերեն, ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ մոտեցում ցուցաբերելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ առավոտյան 9:00 -18:00։
Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։