
Զանգերի կենտրոնի օպերատոր (աղջիկ)
Goldshin
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է զանգերի կենտրոնի օպերատորի:
Պարտականություններ
- Պատշաճ իրականացնել ամենօրյա գործառույթները,
- Պատասխանել հաճախորդների զանգերին,
- Ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը,
- Հավաքագրել և վերլուծել զանգերի վիճակագրությունը և կազմել հաշվետվություններ,
- Ըստ անհրաժեշտության իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականներ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում /ցանկալի է/,
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Հայերենի գերազանց, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
- Ms Office ծրագրի տիրապետում (Ms Word, Excel)
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից շաբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00,
Աշխատավարձը սկսած՝ 190.000- 220.000 ՀՀ դրամից՝ կախված աշխատանքային փորձից և հմտություններից/ֆիքս.+բոնուս ներառյալ/:
Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:
Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: