Get our free app. It won't take up space on your device

Զանգերի կենտրոնի օպերատոր

FNet

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, 8 hour shift
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Other, Customer Support, Client Care
Students will also be considered
Deadline:
8/27/2026

Նկարագրություն

Fnet Telecom-ը կապի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում։Ընկերության ընդլայնման շրջանակում համալրում ենք մեր Զանգերի կենտրոնի թիմը և փնտրում ենք պատասխանատու, հաղորդակցվող ու մոտիվացված մասնագետների, ովքեր պատրաստ են դառնալ մեր հաջողության մի մասը

Պարտականություններ

  • Իրականացնել մուտքային զանգերի ընդունում և սպասարկում՝ համաձայն հաստատված սպասարկման ստանդարտների,
  • տրամադրել բաժանորդներին անհրաժեշտ տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ,
  • աջակցել բաժանորդներին առաջացած խնդիրների լուծման հարցում և անհրաժեշտության դեպքում փոխանցել դրանք տեխնիկական թիմին,
  • իրականացնել դոմոֆոնի, ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունների ակտիվացում, անջատում և դրանց հետ կապված խնդիրների ընթացքի վերահսկում,
  • ապահովել հաճախորդների հետ քաղաքավարի և արդյունավետ հաղորդակցություն,
  • գրանցել բաժանորդների դիմումները և անհրաժեշտ տվյալները համապատասխան համակարգերում։

Պահանջներ

  • Զարգացած հաղորդակցման հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու և խնդիրների լուծման կարողություն,
  • գրագետ և հստակ խոսք,
  • սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն (սթրեսակայունություն),
  • թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Company օverview
address
Address
57/4 Զավարյան փողոց
address
Number of employees
51-150

Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media