Զանգերի Կենտրոնի Օպերատոր
Erebuni Medical Center
Նկարագրություն
«Էրեբունի» Բժշկական Կենտրոնն աշխատանքի է հրավիրում հաղորդակցման գերազանց հմտություններով Զանգերի կենտրոնի Օպերատորի
Պարտականություններ
- Մուտքային և ելքային զանգերի պատշաճ իրականացում և սպասարկում։
- Հաճախորդների հարցերին արագ, հստակ և ճիշտ պատասխանների տրամադրում։
- Տեղեկությունների ճշգրիտ տրամադրում․ հիվանդանոցի ծառայությունների, արժեքների, աշխատանքային ժամերի և ընթացակարգերի վերաբերյալ։
- Արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքել, խնդիրը/հարցը փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին։
- Վերահսկել տեղեկությունների խոսքը, կառավարել ըստ կարևորության։
- Գրանցել զանգերը համապատասխան համակարգում, կառավարել տվյալներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկամ ոլորտում։
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, CRM ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։
- Սթրեսային իրավիճակներում արագ և կշռադատված որոշումների կայացնելու ունակություն։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ:
- Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն։
- Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։
- Վերլուծական մտածելակերպ, մանրուքների հանդեպ ուշադրություն։
- Նախաձեռնողականություն, հետևողականություն և ակտիվություն։
- Սթրեսակայունություն։
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
- Լայն աշխարհահայացք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի-ուրբաթ՝ 16։30-20։30, շաբաթ՝ 09։00-17։00, կիրակի՝ հանգիստ։
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր: