
Զանգերի կենտրոնի օպերատոր
TotoGaming
Աշխատանքային գրաֆիկ։ Լրիվ դրույք
Կրթություն։ Բակալավրի մակարդակ
Աշխատանքի նկարագիր
"TotoGaming" ընկերությունն աշխատանքի է հրավիրում Կոնտակտ կենտրոնի հաճախորդների սպասարկման մասնագետների։
Աշխատանքային պարտականություններ
-Հաճախորդների կողմից զանգերի ընդունման և դրանց սպասարկման ծառայության իրականացում
-Ընկերության գրասենյակների կողմից իրականացող զանգերի ընդունման և դրանց սպասարկման ծառայության իրականացում
-Տարաբնույթ զանգերի ընդունում, բաշխում/փոխանցում համապատասխան բաժինների
-Մուտքային չաթերի սպասարկում
-Ելքային չաթերի իրականացում
-Էլեկտրոնային նամակագրական կապի ապահովում
-Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններ և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Հաճախորդներին
-Խաղերի և խաղադրույքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Հաճախորդներին
Պահանջվող որակավորումներ։
-Բարձրագույն կրթություն
-Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-Համակարգչային գիտելիքներ, MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel) կդիտվի որպես առավելություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Պատասխանատվության բարձր զգացում
-Վերլուծական կարողություններ
-Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
-Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
-Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և լուսանկարը նշված էլ. հասցեին ամ առաջարկում ենք job.am կայքում ստեղծել պրոֆայլ և բեռնել ռեզյումեն:
Խնդրում ենք տվյալներն ուղարկել "Call Canter Operator" վերնագրով։ Միայն նշված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: