
Զանգերի կենտրոնի մասնագետ՝ ռուսերեն և հայերեն լեզուների իմացությամբ
Yandex
Ինչ է անհրաժեշտ կատարել՝
-շփվել վարորդների հետ զանգի միջոցով նրանց հարցի կամ խնդրի լուծման համար․
-բարելավել աշխատանքային գործողությունները և գործիքները Yandeks Go Ծառայության որակի բարելավման համար։
Մենք ակնկալում ենք, որ դուք՝
-տիրապետում եք հայերեն և ռուսերեն լեզուներին B2-C1 մակարդակով․
-կարողանում եք գրագետ խոսել վերոնշյալ լեզուներով․
-կարողանում եք ձևավորել ձեր միտքը և արտահայտել այն պարզ և կարճ տարբերակով․
-ունակ եք աշխատել մեծ ծավալով տեղեկությունների հետ, ինչպես նաև միաժամանակ զբաղվել այլ խնդիրների լուծումով․
-կարողանում եք ինքնուրույն որոշումներ կայացնել․
-ունեք համակարգչի հետ աշխատանքի մեծ փորձ։
Մեզ համար առավելություն է, եթե դուք՝
-արդեն աշխատել եք աջակցության ծառայությունում և ունեք այդ բնագավառի փորձ․
-վարել եք անձնական բլոգ կամ խումբ սոցիալական ցանցերում․
-պատրաստ եք սովորել նորը։
Մենք առաջարկում ենք՝
-աշխատանք տանից, ինչը հիանալի խնայում է ժամանակը․
-աշխատանքային գրաֆիկ՝ 2/2 20:00-02:00, 2/2 6:00-18:00, 2/2 8:00-20:00, 2/2 9:00-21:00, 2/2 10:00-22:00, 2/2 12:00-00:00 Երևանի ժամանակով․
-կայուն աշխատավարձ և բոնուսներ՝ կախված աշխատանքի արդյունքներից․
-աշխատավարձի չափսը կազմում է 288000 դրամ, նախքան հարկերի գանձումը․
-ինտերնետի արժեքի և սեփական սարքավորումների փոխհատուցում ամեն ամիս․
-վճարովի հեռահար ուսուցում․
-պրոֆեսիոնալ աճի հնարավորություն․ Ծառայությունում մշտական առկա են այլ հաստիքների առաջարկներ։
Աշխատանքի համար ձեզ անհրաժեշտ է՝
-համակարգիչ կամ նոութբուք․
-գերարագ և կայուն ինտերնետ․
-ականջակալ և խոսափող․
-աշխատանքի համար նախատեսված հանգիստ և լուռ վայր։