Զանգերի կենտրոնի մասնագետ
PAM Family
Աշխատանքի Նկարագրություն:
Մենք փնտրում ենք զանգերի կենտրոնի օպերատորների, ովքեր կդառնան մեր մեծ Ընտանիքի անդամ և կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։
Պարտականություններ
- Սպասարկել մուտքային զանգերին՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական ինֆորմացիա
- Իրականացնել ելքային զանգեր
- Իրականացնել լիարժեք խորհրդատվություն
- Բացահայտել հաճախորդի կարիքները և տրամադրել ամբողջական տեղեկատվություն:
- Ուսումնասիրել հաճախորդի խնդիրները և հնարավորության դեպքում լուծել դրանք կամ տրամադրել այլընտրանքային առաջարկներ:
- Հետևել խնդիրների լուծման ընթացքին
- Լուծման անհնարինության դեպքում փոխանցել խնդիրները ընկերության այլ ստորաբաժանումներին:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություն։
- Իրավիճակներ հարթելու հմտություններ;
- Բացահայտել և լուծել հաճախորդների խնդիրները կազմակերպության ընթացակարգերի համաձայն։
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու հմտություն
PAM family ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2005 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ PAM-ի հիմնադիրներն առաջին հայերից էին, ովքեր ապրում ու աշխատում էին Պեկինի առևտրային թաղամասում և ովքեր նպաստեցին Չինաստանում հայ համայնքի ձևավորմանը՝ աջակցելով այնտեղ ապրող և առևտրային գործունեություն ծավալող իրենց հայրենակիցներին։ Երկար ժամանակ Չինաստանում բնակվելուց և շուկային ծանոթանալուց հետո PAM Family-ն սկսեց զբաղվել բեռնափոխադրումներով, որը մինչ օրս էլ հանդիսանում է մեր ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվել է երկարաժամկետ գործնական հարաբերություններ հիմնել Չինաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև սեփական պահեստներ ձեռք բերել այնպիսի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Պեկինը, Իվուն, Գուանժուն և Ուրումչին։ Այս ամենի շնորհիվ մենք ստեղծել ենք կայուն և անխափան աշխատող բեռնափոխադրման համակարգ, ինչը հնարավոր է դարձնում Ձեր ապրանքն արագ և անվնաս հասցնել իր նպատակակետին։