
Զանգերի կենտրոնի մասնագետ
Decora
Նկարագրություն
Ընկերության հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն զանգերի միջոցով, սոցիալական կայքերի և այլ առցանց հարթակների միջոցով վարել նամակագրություն: Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում:
Պարտականություններ
- Մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
- Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի
- Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին
- Համապարփակ ներկայացնել ընկերության ծառայությունները, ապրանքատեսակները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գրագիտություն
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
- Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Ուսուցումն ու կորպորատիվ թրեյնինգներն անցկացվում են ընկերության հաշվին։