Get our free app. It won't take up space on your device

Զանգերի կենտրոնի ղեկավար

Tumanyan Shaurma

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Customer Support, Client Care
Deadline:
7/1/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող ղեկավարի, ով կկարողանա ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, արդյունավետ կառավարել զանգերի կոնտրոնի թիմը և նպաստել բիզնեսի շարունակական զարգացմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպելու և վերահսկելու եք զանգերի կենտրոնի ամենօրյա աշխատանքը,
  • Ղեկավարելու, մոտիվացնելու և զարգացնելու եք օպերատորների թիմը,
  • Վերահսկելու եք զանգերի և հաճախորդների սպասարկման որակը,
  • Կազմակերպելու եք աշխատակիցների գրաֆիկներն ու հերթափոխերը,
  • Լուծելու եք հաճախորդների բողոքներն ու ոչ ստանդարտ իրավիճակները,
  • Վերլուծելու եք զանգերի, պատվերների և վաճառքների ցուցանիշները,
  • Առաջարկելու և իրականացնելու եք գործընթացների բարելավումներ,
  • Կազմակերպելու եք ուսուցումներ և թիմային հանդիպումներ՝ ծառայությունների որակի շարունակական բարձրացման նպատակով։
  • Համագործակցելու եք ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • Նախընտրելի է փորձ հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ HoReCa ոլորտում,
  • CRM համակարգերի, Trio Soft ծրագրի լավ իմացություն և համակարգչային գրագիտություն,
  • Առաջնորդության, հաղորդակցման և թիմի կառավարման զարգացած հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատավար ՝ Քըրք Քըրքորյան 1/1

Համեղ ընդմիջումը տրամադրում է ընկերությունը

Մենք գնահատում ենք․

  • Պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը,
  • Արդար և օբյեկտիվ առաջնորդությունը,
  • Նախաձեռնողականությունն ու զարգացման ձգտումը,
  • Համբերատարությունն ու սթրեսակայունությունը,
  • Հաճախորդակենտրոն և թիմային մտածողությունը։
Company օverview
address
Address
Քըրք Քըրքորյան 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media