
Զանգերի կենտրոնի աշխատակից
poputi.am
Նկարագրություն
«ՊՈՊՈՒՏԻ.ԷՅ ԷՄ» ՓԲ ընկերությունը փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակցի։ Զանգերի կենտրոնի նպատակն է ապահովել ՊՈՊՈՒՏԻ-ի հարթակի հարթ աշխատանքը և հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ ներառյալ հարցումների և խնդիրների ժամանակին և պատշաճ արձագանք, աջակցություն հավելվածում գրանցված օգտատերերին ցանկացած տեխնիկական խնդրի պարագայում։
Պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հավելվածի օգտագործման, պատվերների, վճարումների և չեղարկումների վերաբերյալ,
- Աջակցել հավելվածում գրանցված օգտատերերին՝ խնդիրների կամ հարցերի առաջացման դեպքում,
- Կատարել ելքային զանգեր՝ բողոքների, խնդիրների կամ ուշացումների դեպքում պարզաբանումներ ստանալու և ցանկացած այլ հարցի նպատակով,
- Նշել և փոխանցել խնդիրները համապատասխան բաժիններին (օր.՝ տեխնիկական, ֆինանսական, վերահսկողություն) և հետևել դրանց իրականացմանը,
- Հետևել, որպեսզի յուրաքանչյուր զանգին տրվի արագ և բարյացակամ պատասխան,
- Տեղեկությունները ճշգրիտ մուտքագրել ներքին համակարգերում,
- Աջակցել հաճախորդների հավատարմության բարձրացմանն ու օգտատերերի գոհունակության ապահովմանը,
- Կատարել սշխատանքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Հաղորդակցվելու գերազանց կարողություններ,
- Զանգերի կենտրոնում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- Հայերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի իմացության միջին մակարդակ,
- Համակարգչային գիտելիքներ (MS Օffice),
- Արագ սովորելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը հետևյալ էլ. հասցեին՝ info@poputi.am
Վերջնաժամկետ` 30.04.2025,
Աշխատանքային ժամեր՝ 16:00 – 22:00։