Get our free app. It won't take up space on your device

Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) ՀՀ անունից ընտրվող անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Industry: Administrative, Clerical
Deadline: 12/12/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:

Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն)՝ մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված են թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը: Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն նշված էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձևանմուշը: Ցանկալի է, որ այն լրացվի անգլերենով և ֆրանսերենով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Spread the word! Share this job on social media