Խոշոր B2B վաճառքի մենեջեր
Prof Al LLC
Նկարագրություն
«Պրոֆ Ալ» ընկերությունը փնտրում է B2B վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման, վաճառքի ռազմավարության իրականացման և ընկերության վաճառքների կայուն աճի ապահովման համար։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել B2B վաճառքի ռազմավարություն՝ վաճառքի ծավալների աճն ապահովելու նպատակով։
- Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդների և զարգացնել գործող գործընկերային ցանցը։
- Հայտնաբերել և վարել խոշոր շինարարական նախագծեր և վաճառքի հնարավորություններ։
- Կազմակերպել և վարել բարձր մակարդակի բանակցություններ, ներկայացնել ընկերության արտադրանքն ու լուծումները։
- Պատրաստել կոմերցիոն և տեխնիկական առաջարկներ, մասնակցել մրցույթների և տենդերների գործընթացներին։
- Համակարգել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջարկից մինչև պայմանագրի կնքում, պատվերի իրականացում և վերջնական վճարում։
- Համագործակցել նախագծային, արտադրական, տեխնիկական և ֆինանսական ստորաբաժանումների հետ՝ պատվերների արդյունավետ իրականացման նպատակով։
- Վերլուծել շուկան և առաջարկել վաճառքի զարգացման նոր ուղղություններ։
- Ապահովել CRM համակարգի պատշաճ վարումը և ներկայացնել վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ կառավարման, մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)։
- B2B վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
- Բանակցություններ վարելու և վաճառքի հմտություններ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային գրագիտություն (MS Office, CRM համակարգերի իմացությունը ցանկալի է)։
- Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված մտածելակերպ։
- Հաղորդակցման, ներկայացման և համոզելու գերազանց հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։