Խորհրդատու խանութ-սրահում
HAKHVERDYAN HOLDING
Նկարագրություն
Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում փարձառու խորհրդատուի խանութ-սրահում թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Ներկա լինել խանութ-ցուցասրահում և ողջունել այցելուներին բարեհաճ և պրոֆեսիոնալ ձևով։
- Անհրաժետության դեպքում ներկայացնել և հստակ բացատրել ցուցադրված ապրանքների կամ ծառայությունների հատկությունները, առավելությունները և կիրառումը, տրամադրել խորհրդատվություն։
- Աջակցել հաճախորդներին պատվերների գրանցման և գնումների գործընթացում։
- Համագործակցել թիմի անդամների հետ՝ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար։
- Անհրաժեշտության դեպքում փոխարինել խանութ-ցուցասրահի վաճառող-պատասխանատուին։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ նման ոլորտում,
- օտար լեզվի իմացություն,
- MS Office-ի լավ իմացություն,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- նոր տեղեկատվություն սովորելու պատրաստակամություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։
Հասցե՝ Կոմիտաս, Գրիբոյեդով 56
«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:
Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:
Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:
«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :
Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:
Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ: