Խորհրդատու-վաճառողուհի CALZEDONIA
RAIGROUP LLC
Նկարագրություն
CALZEDONIA խանութ սրահը Դալմա Մոլի մասնաճյուղի համար փնտրում է խորհրդատու-վաճառողուհի։
Կազմակերպությունը ապահովում է կարիերայի աճ՝ վաճառքի խորհրդատուից մինչև թոփ մենեջմենթ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Դրույքաչափ: Լրիվ դրույք
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե։
«ՌԱԻԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է հայտնի իտալական բրենդներ՝ Intimissimi և Calzedonia՝ առաջարկելով ոճ, որակ և եվրոպական սպասարկման բարձր մշակույթ։
Մենք արագ զարգացող թիմ ենք, որը գնահատում է մարդկանց, նրանց ներուժը և աճի ցանկությունը։ Մեր ընկերությունում աշխատանքը պարզապես աշխատանք չէ․ դա հնարավորություն է լինել նորաձևության ոլորտում, զարգանալ և կառուցել կայուն կարիերա։
Այս պահին Հայաստանում գործում է մեր 4 խանութներից կազմված ցանցը՝
2 Calzedonia
2 Intimissimi
Ինչու ընտրել մեզ․
🌟 Աշխատանք միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ
📈 Կարիերայի իրական աճ և առաջխաղացման հնարավորություն
🎓 Մշտական ուսուցում և հմտությունների զարգացում
💼 Կայուն աշխատանքային պայմաններ
🤝 Աջակցող, երիտասարդ և մոտիվացնող թիմ
💬 Բարձր սպասարկման մշակույթ և մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն
Մենք փնտրում ենք ակտիվ, շփվող և նպատակասլաց մարդկանց, ովքեր ցանկանում են զարգանալ նորաձևության և վաճառքի ոլորտում։