
Խորհրդատու Վաճառողուհի
HAF - HAF Pet Shop
Նկարագրություն
Հաֆ-Հաֆ խանութ-սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում 22-ից 45 տարեկան անձանց ովքեր պատրաստ են աշխատել որպես խորհրդատու-վաճառողուհի:
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին,
- Կատարել ապրանքի ընդունում,
- Հետևել խանութի մաքրությանը և դասավորվածությանը,
- Կերակրել և խնամել կենդանիներին:
Պահանջներ
- Բարեհամբյուր սպասարկում,
- Թիմային աշխատելու կարողություն,
- Սեր կենդանիների նկատմամբ,
- Պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` շաբաթական 5 օր 6.25 ժամ, 1 օր 12,5 ժամ, 1 օր հանգստյան օր,
Աշխատանքային ժամեր՝ 9:30 - 15:45 / 15:45 - 22:00,
Աշխատավարձը՝ նվազագույնը 150 000 դրամ, առավելագույնը 230 000։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։
Մեր առաջին խանութը բացվել է 2011 թվականին, այս պահին մենք ունենք արդեն 5 խանութ քաղաքի տարբեր անկյուններում։ Մեզ մոտ առկա է ամեն ինչ ընտանի կենդանիների համար։ Տեսականին մշտապես ընդլայնվում է։ Համագործակցում ենք աշխարհահռչակ 10-ից ավելի բրենդների հետ՝ ներկրում միայն բարձրորակ և յուրահատուկ տեսականի։ Մեր նպատակն է լինել միշտ հաճախորդների կողքին, բավարարել նրանց բոլոր ցանկությունները։