
Խորհրդատու վաճառող(ուհի)
Beko
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ և աշխատասեր աղջիկներ և տղաներ էլեկտրոտեխնիկայի սրահում որպես վաճառքի մասնագետ աշխատելու համար:
Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների։
- Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում։
- Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում։
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը։
- Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը։
- Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Թերի-բարձրագույն կրթություն:
- Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է։
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն:
- Պատասխանատվության բարձր մակարդակ:
- Տարիքը 21-35տարեկան
Հավելյալ նշումներ
Աշխատանքը՝ վեցօրյա
Աշխ․ ժամերը մեկ օր՝ 10։00 - 19։00
հաջորդ օրը 11:00-20:00
Վաճառքից բոնուսներ