Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառող(ուհի)

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 5/23/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level, Senior

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ խորհրդատու-վաճառող/ուհի ների իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Խորհրդատվություն տալ հաճախորդին վաճառվող ապրանքների տեսականու ընտրության եւ դրանց սպառողական հատկանիշների ու առանձնահատկությունների վերաբերյալ
  • Խորհրդատվություն տալ հեռախոսազանգի միջոցով
  • Ցուցադրել ապրանքագիտություն, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն
  • Հետևել գնապիտակների առկայությանը եւ նրանց ճիշտ դասավորվածությանը
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգներին
  • Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Սովորելու ցանկություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
  • Բարեվարքություն և ազնվություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ.փոստի միջոցով:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։

Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։

Spread the word! Share this job on social media