
Խորհրդատու Վաճառողուհի
Gurmenia Gastromarket
Նկարագրություն
Գուրմենիա գաստրոմարկետում պահանջվում են խորհրդատու վաճառող(ուհի)ներ։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին
- Հետևել բաժնի դասավորվածությանը
- Հետևել բաժնում ապրանքների առկայությանը
- Հետևել բաժնում ապրանքների ժամկետներին և գնային տեղեկատվությանը
- Իրականացնել վաճառք և ապահովել ցանկալի արդյունքներ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Սպասարկման հմտություններ
Մեզ մոտ աշխատելու առավելությունները
- Ուշ ժամի աշխատակիցների տուն ճանապարհում
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում
- Առաջխաղացման հնարավորություններ
- Լավագույն և մոտիվացված թիմ
- 6 ամսվա աշխատողներին վճարովի հանգստյան օր
- Զեղչեր խանութի կողմից
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային է 08։00-16։00 և 16։00-00։00 ժամերով։ Գաստրոմարկետը գտնվում է Ք. Երևան, Աբովյան 17 և Թումանյան 5ա հասցեներում: Աշխատավարձը սկսած 135,000 դրամից + բոնուսներ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն։
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։