
Խորհրդատու Վաճառող/ուհի
Eldorado Armenia
Նկարագրություն
Էլդորադո ցանցն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-Վաճառող/ուհի-ների՝ շուկայականից բարձր ֆիքսված աշխատավարձով (հավելյալ նաև բոնուսներ):ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԵՆ ՄԻԱՅՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՆՁԻՔ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՉԴԻՄԵՆ, կարդացեք պայմանները ստորև՝
- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ
- Աշխատանքային ժամերը՝ 10:00-20:00
- Վճարովի փորձաշրջան
- փորձաշրջանի անցկացման վայր՝ Ավան, Աճառյան 33/4,
- Աշխատանքի վայր՝ Էլդորադո ցանցի մասնաճյուղերում Երևանի տարածքում
Պարտականություններ
- Ապրանքների ներկայացում և խորհրդատվություն
- Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում
- Հաճախորդների պահանջների բացահայտում, անհատական և բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ
- Աշխատասիրություն և սովորելու ցանկություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Աշխատանքային փորձը համանման ոլորտում ցանկալի է
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2