Խորհրդատու-վաճառող / վաճառքի մենեջեր
Օլիմպավան ՍՊԸ
Նկարագրություն
Միացիր Wellness Store-ի թիմին։
Օլիմպավան սպորտային ակումբին կից գործող “Wellness Store” սպորտային պարագաների և մարզասարքերի խանութ-սրահը փնտրում է խորհրդատու վաճառող / վաճառքի մենեջեր։
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, հասկանում ես՝ ինչպես օգնել հաճախորդին ճիշտ ընտրություն անել, ու ուզում ես աշխատել շարժուն և առողջ միջավայրում — ուրեմն սա հենց քո տեղն է։
Վայրը՝ Դավիթաշեն, Անաստաս Միկոյան 51 (Օլիմպավանին կից)
Աշխատանքային ժամեր՝ 6 ժամյա աշխատանքային գրաֆիկ
Աշխատավարձ՝ 150,000 դրամ
Ի՞նչ ենք ակնկալում
- Վաճառքի ոլորտում փորձ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (հաղորդակցման մակարդակի)
- Շփվող, նախաձեռնող ու պատասխանատու մոտեցում,
- Նոր հաճախորդներ ներգրավելու ունակություն,
- Սպորտի կամ առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրվածություն (ցանկալի է)։
Ի՞նչ ենք առաջարկում
- Ընկերական թիմ,
- Ակտիվ, առողջ մթնոլորտ,
- Վաճառքների հետ կապված բոնուսային համակարգ,
- Հասանելի ու հարմար վայր՝ մարզական կենտրոնի ներսում։
Հետաքրքրե՞ց: Ուղարկիր քո ռեզյումեն և մենք սիրով կդիտարկենք։