Խորհրդատու - վաճառող (ուհի)
Bragard
Նկարագրություն
BRAGARD ֆրանսիական խոհարարական լյուքս դասի արտահագուստ ներկայացնող բրենդը ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի խորհրդատու-վաճառողուհու։
Լինելով Հայաստանում ընամենը 3 տարի՝ BRAGARD-ը հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և շատ հանրաճանաչ ընկերությունների հետ համագործակցել։
Այստեղ աշխատանքը պարզապես վաճառքը չէ, այլ նոր հմտություններ ձեռք բերելու և նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառքի իրականացում,
- Սրահի վերահսկում։
Պահանջներ
- Վաճառքի բնագավառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձ՝ 70000 դրամ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը 5 օր 10:00-14:00 կամ 14։00-19։00, շաբաթ և կիրակի հանգիստ։
- Հասցեն՝ Բաղրամյան 30
- Հեռախոսահամար՝ 041446683