Խորհրդատու-վաճառող (ուհի)
ԲԱԶԱՐՏ ՍՊԸ
Նկարագրություն
BazArt Gift Shop-ը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուի՝ միանալու մեր ընկերական և զարգացող թիմին։
Պարտականություններ
-
Հաճախորդների բարեհամբույր և որակյալ սպասարկում
-
Ապրանքների ներկայացում և վաճառքի իրականացում
-
Սրահի մաքրության, կարգուկանոնի և ապրանքների ճիշտ դասավորվածության ապահովում
-
Ապրանքների համալրման և ցուցադրման վերահսկում
-
Հաճախորդների հարցերին մասնագիտական և քաղաքավարի պատասխանների տրամադրում
-
Թիմի անդամների հետ արդյունավետ համագործակցություն
Պահանջներ
-
Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (պարտադիր)
-
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
-
Բարձր հաղորդակցման հմտություններ
-
Պատասխանատվության բարձր զգացում
-
Ճշտապահություն և կազմակերպվածություն
-
Թիմային աշխատանք կատարելու կարողություն
-
Բարեհամբույր և կոկիկ արտաքին տեսք
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ
- Շաբաթական 1 հանգստյան օր
- Հերթափոխային աշխատանք
Աշխատանքային ժամեր՝
- 10:00 – 18:00
- 12:00 – 20:00
- 14:00 – 22:00
Մեր մասին
BazArt Gift Shop-ը Երևանի հայտնի հուշանվերների և նվերների խանութներից է, որտեղ այցելուները կարող են գտնել հայկական ոճի հուշանվերներ, նվերներ և յուրօրինակ արտադրանքներ։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ և ցանկանում եք աշխատել հաճելի միջավայրում, ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։