Խորհրդատու-վաճառող (ուհի)
CAR COLORS LLC
Նկարագրություն
Քար Քոլորս ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ խորհրդատու-վաճառող/ուհի ների իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Խորհրդատվություն տալ հաճախորդին վաճառվող ապրանքների տեսականու ընտրության եւ դրանց սպառողական հատկանիշների ու առանձնահատկությունների վերաբերյալ,
- Խորհրդատվություն տալ հեռախոսազանգի միջոցով,
- Ցուցադրել ապրանքագիտություն, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
- Հետևել գնապիտակների առկայությանը և նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգներին,
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։
- Հաճախորդների վճարումների ընդունում,
- Դրամարկղային գործունեության ապահովում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Բարեվարքություն և ազնվություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա 09:00-19:00
Առանց նկարների ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։
Աշխատավարձը՝ մրցակցային, բոնուսային ճկուն համակարգ,
ACC (Armenian Car Colors) ֆիրմային ավտոներկերի խանութը հիմնադրվել է 2003 թվականին և նպատակ է դրել դառնալ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը գույների ճշգրիտ ընտրության, ավտոմեքենաների էմալների և աքսեսուարների վաճառքի ոլորտում։