Խորհրդատու-վաճառող (Ռայկոմ-Երազ թաղամաս)
Innotek Market
Նկարագրություն
InnotekMarket ընկերությունը փնտրում է խորհրդատու վաճառողների՝ շինանյութի խանութ-սրահում աշխատելու համար:
Աշխատանքյային փորձը պարտադիր չէ, տրամադրում ենք ամբողջական վարձատրվող ուսուցում։
Պարտականություններ
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Խանութ-սրահի անթերի դասավորվածություն,
- Ստացվող ապրանքների ընդունում, դասավորվածություն և գնապիտակավորում,
- Ապրանքատեսականու անթերի իմացություն,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- Սրահի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Սպասարկման և վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լեզուների բազային իմացություն,
Հավելյալ նշումներ՝
-
Գրաֆիկը՝ օրական 8 ժամ (09:00-17:00, 12:00-20:00, 13:00-21:00)
-
Շաբաթական 1 օր 6 ժամ
-
Շաբաթական 1 օր ազատ
- Հասցե՝ Երազ թաղամաս, Ադոնց 2/3։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։