Խորհրդատու - վաճառող
Innotek Market
Նկարագրություն
Innotek Market շինանյութի խանութ-սրահը փնտրում է խորհրդատու վաճառողների։
Աշխատավայր՝ Կոտայքի մարզ, գ․ Արզնի։
Պարտականություններ
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Պահեստային մասի անթերի դասավորվածություն,
- Ստացվող ապրանքների ընդունում, դասավորվածություն և գնապիտակավորում,
- Ապրանքատեսականու անթերի իմացություն,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն,
- Սրահի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Շինանյութի խանութ սրահում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Համակարգչի բազային իմացություն,
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր` Արզնի-Աբովյան խճուղի թիվ 10 (Արզնի-Բյուրեղավան խաչմերուկ):
- Գրաֆիկ ՝ 5 օրը 8 ժամյա (09։00-17։00, 12։00-20։00, 21։00-13։00)
- Շաբաթական 1 օր 6 ժամ
- Շաբաթական 1 օր ազատ
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։