Խորհրդատու-վաճառող (Երևան Մոլ, Դալմա, Մեգա Մոլ, Հյուսիսային պողոտա, Ռիո Մոլ)
Free Style Group
Նկարագրություն
Ֆրի Սթայլ ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողներ,ովքեր ունեն ազատ գրաֆիկ։
Առկա համակարգում սովորող ուսանողները չեն դիտարկվում:
Պարտականություններ
- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել ապրանքներ, օգնել գտնելու անհրաժեշտ ապրանքը
- Ներկայացնել գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
Պահանջներ
- Ռուսերենի և անգլերենի (պարտադիր) բազային իմացություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների հետ,
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: