
Խորհրդատու վաճառող առցանց հարթակներում
VEM GROUP
Նկարագրություն
Նարեկացի 38/5 հասցեում գործող Շեն Ավան խանութ-սրահին անհրաժեշտ է մինչև 35 տարեկան տղա աշխատակից՝ խանութ-սրահում և առցանց հարթակներում նամակագրություն վարելու համար։
Պարտականություններ
- Սոց․ ցանցերով նամակագրությունների կիրթ և գրագետ պատասխանում,
- Ապրանքատեսականու վերաբերյալ ինֆորմացիայի ճշգրիտ տրամադրում,
- Հաճախորդների սպասարկում։
Պահանջներ
- Կրթությունը՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ՝ աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
- Պարտադիր հմտություններ՝ հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Հաղորդակցման կարողություն, սոց․ հարթակներում վարժ աշխատանք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-19:00, շաբաթական մեկ օր հանգիստ։
“VEM GROUP” ընկերությունը հիմնադրվել է՝ 2017 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է՝ շինանյութի, աշխատանքային գործիքների, սանտեխնիկայի, տնտեսական ապրանքների և անհրաժեշտ այլ իրերի լայն ընտրանի լավագույն բրենդային ապրանքանիշներից: