Get our free app. It won't take up space on your device

խորհրդատու - վաճառող

GymPlus LLC

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 120,000-170,000 ֏
Employment type: Flexible
Work schedule: In shifts
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Students will also be considered
Deadline:
11/30/2026

Նկարագրություն

2020 թվականից գործող «GYM PLUS» սպորտային սննդի խանութների ցանցը հրավիրում է աշխատանքի ակտիվ, շփվող և պատասխանատու խորհրդատու-վաճառողների։

Եթե հետաքրքրված ես սպորտով և առողջ ապրելակերպով, սիրում ես շփվել մարդկանց հետ և պատրաստ ես սովորել, սիրով սպասում ենք քեզ մեր թիմում։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն վաճառքի կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։

Պարտականություններ

  • Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին՝ բացահայտելով նրանց կարիքներն ու նպատակները։

  • Ներկայացնել ապրանքատեսականին, ապրանքների առանձնահատկություններն ու տարբերությունները։

  • Օգնել հաճախորդներին ընտրել իրենց նպատակներին և նախասիրություններին համապատասխան սպորտային սնունդ և սննդային հավելումներ։

  • Իրականացնել վաճառք և հաճախորդներին տեղեկացնել գործող առաջարկների ու ակցիաների մասին։

  • Ապահովել ապրանքների պատշաճ դասավորվածությունը և գնապիտակների առկայությունն ու համապատասխանությունը։

  • Հետևել ապրանքների առկայությանը և պիտանելիության ժամկետներին։

  • Պահպանել վաճառասրահի մաքրությունն ու կարգուկանոնը։

Պահանջներ

  • Հաղորդակցման հմտություններ և հաճախորդների նկատմամբ բարեհամբույր վերաբերմունք։

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

  • Սովորելու և ապրանքատեսականին մանրամասն ծանոթանալու պատրաստակամություն։

  • Հաճախորդների կարիքները հասկանալու և ապրանքները պարզ ու հասկանալի ներկայացնելու կարողություն։

  • Թիմում աշխատելու ունակություն։

  • Սպորտի և սպորտային սննդի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային ժամեր՝ 10:00–22:00։
  • Հիմնական աշխատանքային գրաֆիկ՝ մեկ օր աշխատանք, մեկ օր հանգիստ։
  • Հերթափոխերի ճկուն գրաֆիկ՝ աշխատանքային օրերը և ժամերը փոխադարձ համաձայնությամբ հարմարեցնելու հնարավորությամբ։

Դիմելու կարգ

Դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ.

Եթե դեռ ինքնակենսագրական չունես, կարող ես ուղարկել քո մասին կարճ տեղեկություն և հեռախոսահամարդ։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 895959

«GYM PLUS»-ը 2020 թվականից Հայաստանում գործող սպորտային սննդի, վիտամինների և սննդային հավելումների մասնագիտացված խանութների ցանց է։ Մենք համախմբում ենք սպորտով և ակտիվ ապրելակերպով հետաքրքրված մարդկանց՝ առաջարկելով միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի լայն տեսականի։

Մեր խանութներում ներկայացված են Optimum Nutrition, BSN, Mutant, Trec Nutrition, Applied Nutrition և այլ ապրանքանիշերի սպիտակուցային խառնուրդներ, ամինաթթուներ, կրեատին, վիտամիններ, հանքանյութեր, սպորտային սննդի այլ տեսակներ և աքսեսուարներ։

Մեր աշխատանքի հիմքում հաճախորդի կարիքները հասկանալն ու տեղեկացված ընտրություն կատարելուն օգնելն է։ Կարևորում ենք ապրանքների մասին պարզ և հասկանալի խորհրդատվությունը, ուշադիր սպասարկումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ վստահելի հարաբերությունները։

«GYM PLUS»-ի խանութները գործում են Երևանի «Երևան Մոլ» և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոններում։

See more
Benefits
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media