Խորհրդատու-վաճառող
EPIGRAPH
Նկարագրություն
Էպիգրաֆ արթ խանութների ցանցը փնտրում է լրիվ դրույքով աշխատելու պատրաստ խորհրդատու-վաճառող։
Պարտականություններ
- Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն,
- Աշխատել դրամարկղում(ոչ մշտական),
- Սրահում լրացնել նոր ստացված ապրանքատեսականին,
- Սրահում լրացնել վաճառված ապրանքատեսականին,
- Հետևել ապրանքների ճշգրիտ դասավորվածությանը,
- Օգնել առցանց նամակների պատասխանելու հարցում:
Պահանջներ
- Պատասխանատու
- Էքստրովերտ
- Արվեստասեր ու գրքասեր
- Ուշադիր դետալներին
- Կենսուրախ
- Հակված սովորելու և ինքնակատարելագործվելու
- Սթրեսակայուն
- Թիմային աշխատանքի պատրաստակամ
Հավելյալ նշումներ
Ուշադրություն․
Խնդրում ենք՝ մի դիմեք աշխատանքի համար, եթե գրքասեր կամ արվեստասեր չեք։ Եթե օրինակ տարեկան 1-2 գիրք եք կարդում, այս աշխատանքը ցավոք Ձեր համար չէ։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ, ավելին՝ նախընտրելի է, որ դիմորդը սպասարկման ոլորտում ընդհանրապես աշխատած չլինի։
Աշխատավարձը վերանայում է 3-րդ, 6-րդ ամիսներին, ինչպես նաև 1 տարին լրանալուց։
CV-ն ուղարկելուց հետո մենք պատասխան նամակով հարցաշար ենք ուղարկելու, խնդրում ենք՝ ուշադիր եղեք, որ բաց չթողնեք հարցաշարը։
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 10։00-18։00-ն կամ 13։00-21։00-ն։ Գալիք շաբաթվա գրաֆիկը համաձայնեցնելու հնարավորություն։
Էպիգրաֆը 2018 թվականից գործող արթ խանութ/գրախանութ է։ Այս պահին գործում է չորս մասնաճյուղ Երևանում՝ Կոմիտաս 65-ում, Մաշտոց 43-ում, Կոմիտաս 12-ում և Մեգամոլում։ Էպիգրաֆը հանդսիանում է «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», գերմանական DOM, ռուսական Tatlin հրատարակչությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Արթ խանութում կգտնենք նաև իտալական Fedrigoni ընկերության դիզայներական թղթերից, սկսնակների և պրոֆեսիոնալների համար նախատեսված նկարչական պարագաների մեծ տեսականի։