Խորհրդատու - վաճառող
Mebelodetal
Նկարագրություն
Mebelodetal-ը աշխատանքի է հրավիրում վաճառող-խորհրդատուի
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում, ապրանքների ներկայացում և վաճառք
- Սրահի ապրանքատեսականու համալրման ու դասավորվածության վերահսկում,
- Վաճառքի խթանում, զեղչերի ու հատուկ առաջարկների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացում,
- Հեռախոսազանգերին պատասխանել ու պատվերներ ընդունել,
- Վաճառքների ձևակերպում
- Գնապիտակների առկայության ու ճշգրտության վերահսկում,
- Հաճախորդների հետ շփման վարվելակարգի պահպանում
Պահանջներ
- Պարտաճանաչություն, ազնվություն, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային բազային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ
Աշխատավարձը 180․000 դրամ ֆիքսված + տոկոսներ վաճառքներից՝ , աշխատավարձը գրանցվում է ամբողջությամբ։
Տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդ։
Աշխատանքի հետ կապված մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է տեղում։
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա՝ 10․00-19․00, հանգստյան օրը կիրակի
Կոնտակտային տվյալներ՝ դիմելու համար՝ հեռ․ 043 08 11 80։
Mebelodetal-ը մասնագիտացած է կահույքի արտադրության պարագաների ներմուծման ու մանրամեծածախ վաճառքի մեջ։ Հայաստանում հանդիսանում է որպես պաշտոնական ներկայացուցիչ այդ ոլորտում միջազգային ճանաչում ձեռք բերած մի շարք բրենդերի, այդ թվում որակի միջազգային սերտիֆիկացում ստացած DTC բրենդի։ Հայաստանում մենք ներկայացնում ենք նաև KEДР, ARISTO, Via Ferrata և այլ հայտնի ապրանքանիշեր։