Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-Վաճառող

Eldorado Armenia

Industry: Sales, Business Development
Deadline: 10/2/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 130,000 ֏
Work schedule: In shifts
Work experience: Mid level
Open to international applicants

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և էներգիայով լեցուն խորհրդատու-վաճառողների։

Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային։

Պարտականություններ

  • Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
  • Հաճախորդների անհատական և բարեհամբույր սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
  • Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետևում,
  • Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում և դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը և համապատասխանությունը,
  • Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
  • Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձը էլեկտրոտեխնիկայի վաճառքի ոլորտում ցանկալի է։

  • Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա:
  • Աշխատանքային ժամերը ըստ հերթափոխի ՝ 10:00ից 18:00 և 12:00-ից 20:00

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Անսահմանափակ բոնուսներ,
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատանք,
  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

eld238629@job.am