
Խորհրդատու Վաճառող
Kidz Mall
Նկարագրություն
KIDZ MALL խաղալիքների մասնագիտացված խանութ-սրահին անհրաժեշտ է ժպտերես և պարտաճանաչ գանձապահ, խորհրդատու-վաճառողուհի:
Պարտականություններ
- Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում:
- Ցուցափեղկում ապրանքների դասավորության և գնապիտակների առկայության ստուգում։
- Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովում
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:
- Թիմում աշխատելու ունակություն:
- Պատասխանատվության բարձր զգացում:
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ:
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ հերթափոխով
Աշխատանքային ժամերը՝ 10:30-16:00 կամ 16։00-22։00, շաբաթական վեց օր։
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են տվյալ հաստիքով, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։