
Խորհրդատու վաճառողուհի
Niko Group
NIKO կահույքի սրահը փնտրում է բարեհամբույր և կիրթ խորհրդատու վաճառողուհի
Պահանջվող հմտություններ
- սպասարկման ճկունություն՝ հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- գրագետ և կիրթ շփման ունակություն
- համոզիչ խոսք
- հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն
- առևտրի բարձր ցուցանիշների ապահովում
- խնդիրներ լուծելու ունակություն
- լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն
- թիմի ներսում աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ
- օգնել և ուղղորդել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում
- խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- հետևողական լինել սրահում ապրանքների դասավորվածությանը, ստուգել ցուցադրվող ապրանքների ապրանքային տեսքը
- տեղեկացնել խանութ այցելած հաճախորդին գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- իրականացնել բարեհամբույր սպասարկում
Աշխատաժամանակը՝ 10:00-18:30՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ
Առանց լուսանկար CV-ները չեն դիտարկվելու
NIKO կահույքի սրահը հիմնադրվել է 1995 թ.-ին և շուրջ 26 տարի կահավորում է լավագույն բնակարանները՝ հանդիսանալով առաջատարն իր ոլորտում
NIKO-ն ներկայացնում է բարձրակարգ կահույք ողջ տան համար՝ հանդիսանալով կահույքի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող լավագույն եվրոպական և ամերիկյան բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
NIKO-ում ներկայացված է կահույք բոլոր ոճերի և նախասիրությունների տեր անձանց համար՝ դասականից մինչև մոդեռն, արտ-դեկոյից՝ անտիկ, մինիմալիստական սկանդինավյանից՝ բարոկկա…
Կահույքը շունչ է տալիս յուրաքանչյուր բնակարանի՝ ընդգծելով տանտիրոջ նախասիրությունները, հետևաբար, NIKO-ն՝ կարևորելով ցանկացած հաճախորդի գոհունակություն, առաջարկում է Ձեր ցանկություններին համապատասխան կահույք
Դուք արժանի եք շրջապատել Ձեզ բարձրաճաշակ շքեղությամբ...
NIKO`- մենք կահավորում ենք լավագույն բնակարանները