Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-գանձապահուհի — BNCEX, Մեգա Մոլ մասնաճյուղ

Bridge to New Capital

Location: Nor Nork, Yerevan
Salary:
Monthly 150,000-250,000 ֏
Employment type: Full Time, Contract
Work schedule: Six-day workweek, 8 hour shift
Work experience: Not required
Industry: Customer Support, Client Care, Banking, Finance
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

BNCEX – Bridge to New Capital-ը ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը մասնագիտացած է կրիպտոակտիվների առք, վաճառքի և խորհրդատվության ոլորտում։

Մեգա Մոլի մեր մասնաճյուղի համար փնտրում ենք պատասխանատու և բարեհամբույր խորհրդատու-գանձապահուհու, ով կիրականացնի հաճախորդների սպասարկումն ու դրամարկղային գործառնությունները։

Աշխատանքը իրականացվում է կարգավորված և վերահսկվող միջավայրում՝ գործարքների պարտադիր գրանցմամբ և ներքին կանոնների խիստ պահպանմամբ։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում և ընկերության ծառայությունների ներկայացում։

  • Կանխիկ դրամական միջոցների ընդունում և տրամադրում։

  • Դրամարկղի ճշգրիտ հաշվառում և մնացորդների ստուգում։

  • Գործարքների գրանցում ընկերության համակարգում։

  • Ներքին ընթացակարգերի և հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանում։

  • Համագործակցություն թիմի հետ և անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն․ ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից կրթությունը կդիտվի որպես առավելություն։

  • Ֆինանսական ոլորտում, կանխիկ դրամական միջոցների հետ աշխատանքի կամ հաճախորդների սպասարկման փորձը ցանկալի է։

  • Ազնվություն, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

  • Կարգապահություն և սթրեսային իրավիճակներում հանգիստ աշխատելու կարողություն։

  • Հայերենի գրագետ իմացություն։

  • Ռուսերենի և անգլերենի հաղորդակցական իմացություն։

  • Համակարգչային հիմնական գիտելիքներ։

  • Արագ սովորելու և թիմում աշխատելու կարողություն։

Որպես առավելություն կդիտվեն՝

  • Կրիպտոակտիվների վերաբերյալ ընդհանուր գիտելիքները։

  • Վաճառքի կամ խորհրդատվության փորձը։

Աշխատանքային գրաֆիկ

  • Շաբաթական 6 աշխատանքային օր և 1 հանգստյան օր։

  • Առավոտյան կամ երեկոյան հերթափոխ։

  • Մյուս աշխատակցի հանգստյան օրը՝ ամբողջ օրվա հերթափոխ։

  • Գրաֆիկի մանրամասները կներկայացվեն հարցազրույցի ընթացքում։

Հավելյալ տեղեկություններ

  • Աշխատավայրում իրականացվում է տեսահսկում։

  • Նախատեսվում է փորձաշրջան։

  • Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Company օverview
address
Address
Ջեյմս Բրայս 10/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 518889

BNCEX – Bridge to New Capital-ը ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը մասնագիտացած է կրիպտոակտիվների առք, վաճառք և մասնագիտական խորհրդատվության ոլորտում։

Ընկերությունը սպասարկում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց՝ ապահովելով գործարքների իրականացումը գրագետ, իրավական և հաշվապահական պաշտպանված ձևաչափով։

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ճիշտ կառուցել, փաստաթղթավորել և իրականացնել կրիպտոակտիվների հետ կապված գործարքներ՝ նվազեցնելով իրավական և հաշվապահական ռիսկերը։

📌 Մեր գործունեության ուղղությունները

  • Կրիպտոակտիվների առք և վաճառք

  • Ֆիատ–կրիպտո փոխանակում

  • Կանխիկ և անկանխիկ գործարքներ

  • Իրավաբանական անձանց սպասարկում

  • Գործարքների կառուցվածքային և փաստաթղթային աջակցություն

  • Մասնագիտական խորհրդատվություն կրիպտոակտիվների հետ կապված բոլոր իրավիճակներում

  • Լուծումների մշակում՝ բիզնեսների և անհատների համար

⚖ Մեր մոտեցումը

BNCEX-ը գործում է ՀՀ օրենսդրության շրջանակում և առաջնորդվում է՝

  • Ֆինանսական կարգապահությամբ

  • Թափանցիկությամբ

  • Հաշվետվողականությամբ

  • Հաճախորդների տվյալների պաշտպանության բարձր չափանիշներով

Մենք չենք սահմանափակվում միայն գործարքի կատարմամբ․
մեր նպատակն է ապահովել հաճախորդի իրավական և ֆինանսական պաշտպանվածությունը ամբողջ գործընթացի ընթացքում։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media