Get our free app. It won't take up space on your device

Խորհդատու - վաճառողուհի

SZ

Location: Yerevan
Salary:
Monthly 180,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
8/2/2026

Միացի՛ր մեր թիմին որպես խորհրդատու-վաճառող։

Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, հետաքրքրվում ես վաճառքի ոլորտով և ցանկանում ես աշխատել հարմարավետ ու ընկերական միջավայրում, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։

Ի՞նչ ես անելու մեզ մոտ

  • Բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկել հաճախորդներին,
  • Օգնել հաճախորդներին ընտրել իրենց համար լավագույն ապրանքները,
  • Ընդունել և հավաքագրել պատվերներ,
  • Տրամադրել ամբողջական խորհրդատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
  • Տեղեկացնել գործող զեղչերի և հատուկ առաջարկների մասին,
  • Հետևել գնապիտակների ճիշտ դասավորվածությանը և խանութի ընդհանուր տեսքին։

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզնից

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Լավ հաղորդակցման հմտություններ և հաճախորդակենտրոն մտածելակերպ,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կլինի առավելություն,
  • Պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Սովորելու և զարգանալու ցանկություն։

Ի՞նչ ենք առաջարկում

  • Վարձատրվող փորձաշրջան,
  • Կայուն աշխատանք ընկերական և աջակցող թիմում,
  • Հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Տարվա ընթացքում լրացուցիչ վարձատրվող ազատ օրեր։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 16:00

Company օverview
address
Address
Yerevan Grigor Hasratyan St., 13/1 Building
address
Number of employees
16-50

«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։

Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։

Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media