Խոհարարի օգնական (առավոտյան հերթափոխ)
Opera Suite Hotel
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է Խոհարարի օգնական (առավոտյան հերթափոխ):
Պարտականություններ
- Պատրաստել և եփել նախաճաշի ուտեստներ՝ ձվային ուտեստներ, բեկոն, նրբերշիկներ և այլ նախաճաշային ուտեստներ։
- Անհրաժեշտության դեպքում համալրել բուֆետի ուտեստները նախաճաշի ընթացքում։
- Պահպանել խոհանոցի, աշխատանքային տարածքների և սարքավորումների մաքրությունն ու կարգուկանոնը։
- Պահպանել սննդի անվտանգության, սանիտարահիգիենիկ և HACCP պահանջները։
- Մասնակցել պաշարների վերահսկմանը և տեղեկացնել գլխավոր խոհարարին կամ խոհանոցի ղեկավարին անհրաժեշտ մթերքների պակասի մասին։
- Արդյունավետ համագործակցել խոհանոցի մյուս աշխատակիցների հետ՝ ապահովելով նախաճաշի սահուն սպասարկումը։
- Պահպանել հյուրանոցի ներքին կանոնակարգը, աշխատանքի անվտանգության և առողջապահական պահանջները։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ որպես նախաճաշի խոհարար
- Արագ և արդյունավետ աշխատելու կարողություն բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 5/2 գրաֆիկ/ 8 ժամյա
096-20-10-60
Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար: