Խոհարարի օգնական
OMO Tea House and Restaurant
Նկարագրություն
📣 Աշխատանքի ենք հրավիրում խոհարարի օգնականների եվրոպական խոհանոցում։
Մենք փնտրում ենք եռանդուն և նպատակասլաց ապագա խոհարարների, ովքեր սրտանց կսովորեն պատրաստել՝ յուրաքանչյուր ուտեստին փոխանցելով իր ջերմությունն ու ոգևորությունը։
Պարտականություններ
- Օգնել խոհարարին ուտեստների պատրաստման բոլոր փուլերում,
- Ներգրավվել մթերքների նախապատրաստման, կտրատման և մշակման գործընթացում,
- Սովորել տեխնոլոգիական քարտերով աշխատել և քայլ առ քայլ պատրաստել OMO-ի մենյուի ուտեստները,
- Հետևել խոհանոցի մաքրությանը և կարգուկանոնին։
- Նոր ուտեստների առաջարկներ և մենյուի զարգացում
Պահանջներ
- Սեր դեպի խոհանոց և սովորելու մեծ ցանկություն,
- Աշխատասիրություն և թիմում համագործակցելու կարողություն,
- Արագ սովորելու ունակություն և նախաձեռնողականություն։
Հավելյալ նշումներ
- Հերթափոխային գրաֆիկ, 08:30 - 17:00 ; 16:00-23:30
- Ուսուցում խոհարարների կողմից,
- Կարիերային աճ՝ օգնականից դեպի խոհարար,
- Ջերմ ու հյուրընկալ աշխատանքային մթնոլորտ,
- Զարգացման և ինքնադրսևորման հնարավորություններ,
- Կորպորատիվ զեղչեր։🍰
Միացի՛ր ՕՄՕ-ի թիմին՝ այստեղ համով օրերը սկսվում են խոհանոցից 🍽️✨
Ուղարկի՛ր ռեզյումեն կից նկարով և ուղեկցող նամակով՝ վերնագրում նշելով՝ խոհարարի օգնական հաստիքը։
ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։