
Խոհարարի օգնական
FEIN By Coffee House
Նկարագրություն
📣Փնտրում ենք աշխատանքային փորձով խոհարարի օգնականների • FEIN by Coffee House սրճարան-բովարանում աշխատելու համար։
Պահանջներ
- 18-30 տարեկան,
- Նույնատիպ աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի,
- Սովորելու և զարգանալու պատրաստակամություն,
- Մաքրասիրություն,
- Պատասխանատվության զգացում։
Ինչո՞ւ FEIN? ☕
❤️Փորձի համար – Ստացիր գործնական փորձ և զարգացրու հաճախորդների հետ շփման հմտություններդ, որոնք կօգնեն քեզ մրցունակ լինել։
❤️Աճի համար – Սկսի՛ր որպես բարիստա և աճիր մինչև ղեկավար անսահման հնարավորություններով։
❤️Համայնքի համար – Միացի՛ր թիմի, որտեղ աշխատակիցները ընտանիք են, աջակցում ու ոգևորում են միմյանց։
❤️Կյանքի և կենսակերպի համար – Աշխատի՛ր նորաձև, դինամիկ միջավայրում՝ ճկուն գրաֆիկով, որը համապատասխանում է քո կյանքի ռիթմին և օգնում կառուցել քո ապագան։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 08:00-16:00,
Աշխատավարձ՝ 200,000 ֏։
FEIN by Coffee House-ը մեր նոր քայլն է՝ նոր շնչով պատմություն ստեղծելու համար։ Սա Coffee House-ի նոր փուլն է՝ specialty սուրճի բովարան, սուրճը արվեստ է, իսկ սպասարկումը՝ մշակույթ: Այստեղ ամեն բան պատրաստվում է տեղում՝ մանրակրկիտությամբ, ճաշակով և պրոֆեսիոնալիզմով։